Հայկ Մանասյանը գրում է․ «1. Պահանջեք բարձր աշխատավարձ զինվորական գործի համար։ 2. Պահանջեք բարձր մարտական պատրաստվածություն Ձեր զինվորագրված բալեքի համար։ 3. Պահանջեք տեխնիկական բարձր հագեցվածություն, զինվորի կյանքը առավելագույնս պաշտպանված լինելու, հետևաբար առաջադրանքը մինչև վերջ կատարելու և հաղթական նպատակին հասցնելու համար։

Սրա փոխարեն նստել բողոքում եք, թե ինչու՞ պիտի միայն աղքատի զավակը գնա 2 տարի վրանի կամ դոմիկի մեջ ԱՋԱՌԱԲԵՏ գլորի ու գա, թող հարուստի զավակն էլ անկապ վատնի կյանքի էդ ժամանակահատվածը։

Ու հա, Ոչ Ծառուկյանի ու Սուքիասյանների ունեցվածքն է հայրենիք, ոչ էլ պղնձամոլիբդենայինի պոչամբարներն են հայրենիք։ Այն ինչ ժամանակին հարենիք էր Պարսից, Ռուսաց և Օսման տիրապետության տակ, հիմա ազգային պետություն է, որտեղ ամեն մեկը ունի սեփականության իր վկայականը։

Պահանջեք զինվորին վերաբերվել ոչ թե որպես գլխաքանակ, այլ որպես մարդ, առնվազն կես միլիոն դրամ աշխատավարձով, ով զորացրվելուց հետո ոչ թե կմտածի որ պատովը գլուխը տա, ուր մեկնի արտագնա աշխատանքի, այլ բանկից կվերցնի իր 2 տարվա 12 միլիոն դրամը, ու մի բիզնես կբացի, մեքենա կգնի, կամուսնանա, տուն-տեղ կարգի կբերի և աբիժնիկավարի չի փնթփնթա այն մարդկանց վրա, ովքեր իր և իր նման էլի մի ընկերոջ համար հոր գրպանից պոկել էր այդ երկու` 12 միլիոն դրամը։ Պա-հան-ջեք»։