Իսպիրյանների ընտանիքում երեխաները և ընտանեկան արժեքները եղել ու մնում են առաջնային դիրքերում։ Ընտանիքի ակնառու ներկայացուցիչներից մեկը՝ Արաբո Իսպիրյանը, մեկ անգամ չէ, որ անդրադարձել է իր ընտանիքին և առհասարակ ընտանեկան արժեքներին։

Արաբո Իսպիրյանը, ինչպես հայտնի է, երկու զավակների հայր է։ Նրա կրտսեր դուստրն այսօր բոլորում է ծննդյան առաջին տարին։ Արաբոյի կրտսեր աղջնակը արտագայտիչ, կապույտ աչքերով գեղեցկուհի է։ Հայրը դստեր տարեդարձի առիթով այսպիսի հուզառատ հրապարակում է արել։

«Սիրտս ջերմացնում են երկու արևներ։ Իմ փոքրիկ արևն արդեն բոլորեց 1 տարին։ 1 տարի է, ինչ քեզանով կյանքս վերածել ես հեքիաթի աղջիկս։ Մեր Սոսե, մեր լույս, մեր ուժ, մեծանաս անամպ և խաղաղ երկնքի տակ։ Անունդ և ինքնությունդ բարձր պահես աշխարհում։ Իմ ՍՈՍԵ, իմ սրտի զարկ, ծնունդդ շնորհավոր»։

Հայրիկի այս հուզառատ ու ջերմ շնորհավորական խոսքերին միացել են Արաբոյի սոցհարթակի հետևորդներից շատերը՝ իրենք ևս իրենց բարեմաղթանքներն ուղղելով փոքրիկ Սոսեին։