«07։07 լույսն այսպես բացվեց»․ Ալեն Մարգարյանի մայրը տեսանյութ է հրապարակել

Ալեն Մարգարյանի հերոսանալուց հետո նրա մայրը փորձում է իր կենսակերպով լրացնել որդու ֆիզիկական բացակայությունը՝ իրականություն դարձնելով ապագայի հետ կապված Ալենի նպատակները։ Ալենի կերպարը հայ ոսկե երիտասարդության յուրօրինակ սիմվոլ է, որը պատվով ներկայացնում է նրա մայրը։

Մայրը մշտապես Ալենի հետ է մտքերով։ Տիկին Նազելին ամեն ինչ կապում է Ալենի հետ։ Նա այսօր առավոտյան վաղ մի ուշագրավ տեսարանի է ականատես եղել իրենց տան պատշգամբում, որն էլ նկարել և տեղադրել է իր հարթակում։

Տեսանյութին կից տիկին Նազելին գրել է․ «07։07 լույսն այսպես բացվեց, նորից ճերմակ աղավնի, անվախ ու անկաշկանդ պտտվում է մեր պատշգամբում կարծես տիրոջ իրավունքով, ու թվում է՝ հարց է տալիս. Ի՞նչ կա-չկա»։

Տիկին Նազելիին հետևող օգտատերերը նկատել են, որ աղավնիների տեսքով իրենց անմահացած զավակների աղավնակերպ հոգիներն են իրենց այցելում։ Տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: