«Ֆինանսական մոնոպոլիաներ ունեցող ուժերն են կանգնած այս խռովության հետևում․․․ Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում, որոնցից պետք է խուսափել»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Ղազախ ապստամբները Նազարբաևի ատելի դարձած արձանն են տապալել, որոշ իրավապահների գլուխներ կտրել, Տոկաևն էլ Նազարբաևին իսպառ հեռացրել է անվտանգության խորհրդից, այսինքն՝ կառավարման բոլոր լծակներից, ու նշում է, թե ֆինանսական մոնոպոլիաներ ունեցող ուժերն են կանգնած այս խռովության հետևում:

ՀԱՊԿ-ն էլ անհապաղ որոշել է օգնել Տոկաևին: Գնահատելով ՀԱՊԿ որոշումը Ղազախստանում բողոքի գործողությունները ճնշելու համար խաղաղապահ զորախմբեր ուղարկելու մասին՝ ԵՄ արտգործնախարարության ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսնակը նշել է. «Նմանատիպ ցանկացած միջամտություն պարտավոր է հարգել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»։

«Բռնությունը պետք է դադարեցվի: Մենք զսպվածության եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ ենք անում բոլոր կողմերին։ ԵՄ-ն պատրաստ է եւ ցանկանում է աջակցել երկխոսությանը երկրում»,- սա էլ Ջոզեֆ Բորելի գրառումն է։ Բորելը նաեւ արձանագրել է, որ Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում, որոնցից պետք է խուսափել»։

Իսկ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը հարցեր ունի ՀԱՊԿ-ին Ղազախստանի դիմումի օրինականության հետ կապված: Այսպիսի բազմերանգ խճանկար, թուրքական կարկառուն ժողովուրդներից մեկի պետության հետ կապված»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: