Արուս Սուրենը գրում է․ «Մի քիչ էլ պատմե՞մ Լիբանանից, որ մեր ունեցածը գնահատենք: Ֆինանսական մեծ, աղետալի ճգնաժամ է, սննդի բոլոր կետերում մթերքը կամ ժամեկտանց է, կամ ուտելու ոչ պիտանի ու վաճառվում է անասելի սուղ:

Էլեկտրաէներգիա չկա՝ օրական մեկ ժամ, այդ պատճառով էլ սննդի կետերում, մթերային խանութներում մթերքը չեն կարողանում պահել սառը, գոնե մեկ օր՝ թարմ, ու փորձում են իրացնել հենց այդպես։ Ավելի՛ն, մարդ ես, եթե հիվանդացար՝ հիվանդանոցներում նորմալ բժիշկ չի մնացել, որովհետև դուրս են եկել երկրից՝ նորմալ պայմաններում ու պայմաններով աշխատելու։

Դեղատներում նույն սղությունն է, ամեն բան չէ, որ կարող ես գտնել, իսկ վաճառողները եղածը որոշ ժամանակ հանում են վաճառքից, հետո նորից դուրս են բերում վաճառքի՝ տասնապատիկ թանկ գներով։ 2019-ին եմ վերջին անգամ եղել Բեյրութում, երբ մեկ դոլարը 1500 լիրա էր ընդամենը, հիմա՞՝ մեկ դոլարի արժեքը թեև պետականորեն սահմանված գին ունի՝ մոտ 15.000, փոխանակման կետերում հատել է 100 000 լիրայի սահմանը:

Էլի գրե՞մ, թե՞ հերիք է: Դրախտային այդ երկիրը, որ համարվում էր Արևելքի մարգարիտ, հիմա ավելի վատ վիճակում է, քան տարիներ տևած պատերազմի ընթացքում»