«Օր ու գիշեր չարքաշ աշխատում է հողի հետ, ոչ թե ֆեյսբուքի առաջ մանիկյուրած ձեռքերով ստատուս գրում»

Նախընտարակ քարոզարշավի շրջանակներում լրատվամիջոցները երևանյան և համայնքային միջավայրերում հարցումներ են անցկացնում՝ հանրային տրամադրությունները բացահայտելու համար։ Հաճախ հատկապես գյուղաբնակ վայրերում անցկացված հարցումների արդյունքում ուշագրավ ռեպորտաժներ են պատրաստվում։

Մասնավորապես նախօրեին Երևան Թըդեյ հայտնի լրատվամիջոցը բացօթյա պայմաններում փոքրիկ հարցազրույց է վերցրել Գեղակերտ համայնքի բնակիչներից մի քանիսին։ Տեսախցիկի մոտ անկեղծորեն խոսել են երկու կանայք։

Ռեպորտաժի տեղադրումից հետո համացանցում թեժ քննարկումներ են ընթանում, որոնց մեծ մասը ծաղրական բնույթի են։ Օգտատերերը ծաղրում են տիկնանց մեկնաբանություններում և իրենց սոցհարթակներում։

Գոհար Հայրապետյանը, անդրադառնալով գյուղաբնակներին ծաղրելու միտումին, գրում է․ «Մի խնդրանք ունեմ։ Անկախ ձեր քաղաքական հայացքներից, մոտեցումներից՝ մի՛ ծաղրեք գյուղացիներին, նրանց ընտրությունը ու հատկապես տեսքը։ Մենք իրենց հացն ենք ուտում, իրենց պահածն ենք։

Ու եթե գյուղացին ձեզ պես խնամված ու սնգուրված չէ, դա նրանից է, որ օր ու գիշեր չարքաշ աշխատում է հողի հետ, ոչ թե ֆեյսբուքի առաջ մանիկյուրած ձեռքերով ստատուս գրում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: