«Օրհնյալ լինի քո գալը, ձյուն.» Նունե Եսայանը ցույց է տվել, թե ինչպես է ձնագնդի խաղում երեխաների հետ

Նունե Եսայանը հաճախ է հանրայնացնում իր երեխաների հետ անցկացրած ժամանակահատվածից ուշագրավ կադրեր: Նա սիրում է իրեն շրջապատել իր երեխաներով, նրանց հետ միասին հետաքրքիր բաներով զբաղվել, ինչի մասին էլ հետո պատմում է նաև իր հետևորդներին:

Նրանք հաճախ են ժամանակ անցկացնում խոհանուցում՝ ինչ-որ յուրօրինակ ուտեստ պատրաստելով: Ամեն անգամ մայրիկն իր երեխաներին հետաքրքիր ժամանց կազմակերպելիս՝ որոշ դրվագներ տեղադրում է նաև իր սոցիալական հարթակներում՝ հետաքրքրասերներին հաղորդակից դարձնելով իրենց առօրյային:

Ընտանեկան զվարճանքի հերթական առիթը արդեն երկու օր շարունակ տեղացող փափուկ ու հաճելի ձյունն է: Երգչուհին իր երեխաների հետ դուրս է եկել բակ: Այստեղ նա իր դստեր՝ Բեթիի հետ ձնագնդի է խաղում ու զվարճանում:

Հանրայնացրած կադրերը մեկնաբանել է իր հայտնի ու սիրված երգի հետևյալ տողերով.

«Օրհնյալ լինի քո գալը, ձյուն»: Երգչուհին օգտագործել է նաև «Իմ Հայաստան» և «Ձյուն» հեշթեգները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: