Ինչպես երեկ հայտնի դարձավ, առաջիկայում Արգիշտ Քյարամյանը նոր պաշտոն է ստանձնելու։ Այս տեղեկությունը, ինչպես և սպասելի էր, քննարկումների նոր ալիք առաջ բերեց։ Այս թեմայի շուրջ լեզվաբան, քաղաքականությամբ զբաղվող գործիչ Նարինե Դիլբարյանը գրում է․

«Արգիշտի Քյարամյանը փաշինյանական կադրային քաղաքականության բազմատաշ քարն է՝ միշտ պահանջարկված, միշտ արտակարգ կետերում՝ պատերազմից առաջ ՊՎԾ, ԱԱԾ, ապա՝ Արցախՙ Շուշի, որը դեռ չվերլուծված հանգամանքներում ընկավ թշնամու վերահսկողության տակ՝ շուրջ հազար զոհերի և վիրավորների шրյան հետագծով, պարգևատրված։

Օրեր առաջ նա Արիության համար մեդալ ստացավ, այժմ այլևս ՀՀ Քննչական կոմիտեի ոչ թե տեղակալն է, այլ նախագահը, սպասենք նոր զարգացումների: Պաշտոնակատարների կադրային սովը խորանում է, ուստի ոլորտային մասնագետներին փոխարինում են անդրոլորտային կադրերը»։

Իր մտքերը եզրափակում է լեզվաբան Նարինե Դիլբարյանը, իսկ մեկնաբանություններում հավելում հետևյալը․ «անկումների, կորուստների անգերազանցելի ուղեկից է՝ միշտ ժպտադեմ, սակավախոս, ժամանակը դեռ շատ քայլեր կբացի։ Իսկ կադրային ճգնաժամը գնալով խորանում է, ցուցիչ է»։