Օգտատերերից մեկը հրապարակել է սենսացիոն ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ուսուցիչն ինչպես է աշակերտների հետ խոսում Ն․ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների մասին

Մոնթե Մախսուդյանը տեսագրությամբ է հանդես եկել, որի ժամանակ միացրել է մի ուշագրավ ձայնագրություն։ Ձայնագրության  մեջ լսվում է, թե ինչպես է կրթական ուսումնական հաստատություններից մեկում ուսուցիչը խոսում աշակերտների հետ։

Նա բավականին կոպիտ, ուսուցչին ոչ վայել արտահայտություններով է խոսում Ն․ Փաշինյանի ընտանիքի անդամների մասին, թվարկում նրանց՝ տալով անպատշաճ բնորոշումներ։ Հետո ուսուցիչը ձայնը բարձրացնում է սովորողների վրա։

Այս ձայնագրության կոնկրոտ մասնակիցներն ու կրթական հաստատությունը ևս հայտնի են․ լսվում է Գայի անվան թիվ 129 դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի ձայնը։ հրապարակման հեղինակը խոստանում է սովորողներին աջակցել, եթե ձայնագրության հրապարակումից հետո նրանց հանդեպ ճնշումներ կիրառվեն։

Հակոբ Գրիգորյանը աշակերտների մոտ ասում է, որ Ն․ Փաշինյանը ծախել է Շուշին, հազարից ավել ադրբեջանցի զինվորների հայկական զինվորական հագուստ է տվել, մտցրել մեր զինվորների մեջ։ Մոնթե Մախսուդյանի պատրաստած տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: