Հայկոյի և Պեպելյան Քրիստինեի միջև ընկերական ջերմ փոխհարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն։ Նրանք միմյանց հետո ջերմ շփումների մեջ են եղել դեռ վաղ տարիներից։

Քրիստինեն ու Հայկոն ոչ միայն ջերմ շփումներ են ունեցել, այլև հաջողությամբ համագործակցել են իրար հետ՝ հանդես գալով նաև համատեղ երաժշտական դուետով։

Քրիստինե Պեպելյանը շատերի նման իր հարցազրույցներում հաճախ է հիշում իր վաղամեռիկ սիրելի ընկերոջը։ Նա հիշում է, թե ինչպես է բոլոր հնարավոր առիթների ժամանակ նրան խոստովանել, որ ինքը նրան շատ է սիրում։

Քրիստինեն չի ափսոսում, որ հաճախ է Հայկոյին հիշեցրել, թե ինչ լավն է նա և ինչ հրաշալի է, որ կա հայկական շոու բիզնեսի ասպարեզում։

Ք․ Պեպելյանը նաև մի լուսանկար է հրապարակել իր ու Հայկոյի մասնակցությամբ, որին կից գրել է, որ Հայկոն այդ պահին իրեն ոգևորված ցույց է տալիս որդու՝ Արմանի մասնակցությամբ տեսանյութ։