Քրիստինե Պեպելյանը անչափ գեղեցիկ և հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց չթողնեք

Նույնիսկ ամերիկյան միջավայրում ստեղծագործական աշխատանքով զբաղվող երգչուհիներից Քրիստինե Պեպելյանը վերստին նոր պրեմիերա է ներկայացրել, որը շատ ջերմ ու սիրով է ընդունվել շատերի կողմից։

Երգի բուռն ընդունելությունը կապված է այն հանգամանքով, որ երգը շատերին արդեն հայտնի ու սիրելի դարձած ստեղծագործություն է, որը Ք․ Պեպելյանը յուրովի է մեկնաբանում։

Երգը Դեմիս Ռուսոսի հանրահայտ «Հիշատակից Հիշատակ» ստեղծագործությունն է, որը փոխադրվել է նաև հայերեն և ժամանակին հայ հանդիսատեսին, երաժշտասեր հանրությանը մատուցվել է Ա․ Ումրոյանի և այլ հայտնի երաժիշտների միջոցով։ Ստեղծագործության հայկական տարբերակը վերնագրվել է «Հիշատակներ»։

Ք․ Պեպելյանը նորովի ու ինքնատիպ է մատուցում գեղեցիկ ստեղծագործությունը՝ իր մեկնաբանությամբ նոր շունչ ու կենդանություն հաղորդելով գործին։ Արձագանքներում շատերը շնորհակալություն են հայտնել երգչուհուն իրենց համար թանկ հիշողություններ արթնացնելու համար։

Հայտնի ու սիրելի ստեղծագործությունը Ք․ Պեպելյանի ինքնատիպ մատուցմամբ կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: