Քրիստինե Հալաջյանի իջևանյան հյուրընկալությունն ու հետագա զարգացումները․ մանրամասներ

Ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանը, որ պատերազմի օրերին պարբերաբար ակցիաներ ու դրամահավաքներ էր կազմակերպում ի նպաստ հայրենիքի, մի որոշ ժամանակով վերադարձել է հայրենիք։

Նա որոշել է այցելել հայրենիքի տարբեր բնակավայրեր։ Տավուշի մարզ մեկնած Քրիստինեին, ինչպես ինքն է պատմում, շատ ջերմ դիմավորել և ընդունել են Նիկոլ Փաշինյանի հարազատները՝ եղբայրները, մորաքրոջ տղան։

Քրիստինեն հյուրընկալել է նաև Ն․ Փաշինյանի հայրական տանը, որտեղ ծանոթացել է տանտիրուհու՝ Երջանիկի հետ։ Քրիստինեն ապշած է մնացել այս մարդկանց համեստ ու աշխատավոր կենցաղով։

Քրիստինեի տեղադրած լուսանկարը, որտեղ նա իր ընկերների հետ Ն․ Փաշինյանի հայրական տանն է և վայելում է տիկին Երջանիկի հյուրասիրությունը, մեծ քննարկումների առիթ է դարձել։

Քննարկումներն ու խոսակցությունները հասել են այնտեղ, որ ոմանք նույնիսկ վիրավորական մեկնաբանություններ են արել Քրիստինեի հասցեին, ինչին անդրադարձել է Ստյոպա Սաֆարյանը՝ հրավիրելով ՄԻՊ Արման Թաթոյանի ուշադրությունը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: