Հանրահայտ արտիստուհի Քրիստինա Եղոյանը շորունակում է գտնվել արտերկրում։ Որպես դստեր ծննդյան վայր՝ Քրիստինան շատերի նման ընտրեց ամերիկյան միջավայրը, որտեղ էլ ներկայումս աղջկա հետ ապրում է։

Քրիստինայի քույրիկն ու մայրիկն ավելի վաղ էին հաստատվել այնտեղ։ Քրիստինան հենց նրանց մոտ էլ գնացել է։ Այս շրջանում նա իր մասնագիտության առումով բավականին պասիվ է։

Ժամանակին տարբեր ասպարեզներում բավականին ակտիվ արտիստուհին միառժամանակ դադարեցրել է մասնագիտական ակտիվությունը՝ առօրյան նվիրելով նորածին դստերը։

Փոքրիկ ու չքնաղ Լեան մեծանալով էլ ավելի է գեղեցկանում։ Նա կապույտ, ջինջ աչքեր ունի։ Նուրբ ու գեղեցիկ դիմագծերով պայծառ աղջնակը մեծ սեր է վայելում մայրիկի հետևորդների շրջանակներում։

Քրիստինան իր ու Լեայի նոր լուսանկարներից մեկն է հրապարակել՝ այդ լուսանկարին կից շնորհակալություն հայտնելով այն մեծ սիրո ու ջերմության համար, որ ամեն օր իր հետևորդներն ուղարկում են իրենց համացանցային հարթակների միջոցով։