«Քսանմեկ տարի առաջ հանդիպեցինք․․․» հայտնի քաղաքական գործիչ Արամ Զավենի Սարգսյանի ծննդյան օրն է

Հայտնի ու ակտիվ քաղաքական գործիչներից Արամ Սարգսյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա ծնվել ու մեծացել է Արարատ գյուղում։ Հիմնական քաղաքական գործունեությունը սկսել է եղբոր ողբերգական մահից հետո։

Արամ Սարգսյանն ամուսնացած է Մարինեի հետ և երեք զավակների հայր է․ նա մեկ տղա ու երկու աղջիկ ունի։ Արամ Սարգսյանի տարեդարձի առիթով նրա ընկեր Լյովա Եղիազարյանը գրում է․

«Իմ լավ բարեկամն ու ընկերը վաթսուն տարեկան է։ Քսանմեկ տարի առաջ հանդիպեցինք ու քսանմեկ տարի անցանք քաղաքական պայքարի դժվար, երբեմն դաժան, բայց ուսանելի ճանապարհ։

Կուսակցության հազարավոր անդամները,ինչու չէ ժողովրդի մի ստվար զանգվածը հարգում ու սիրում է նրան իր անկեղծության ու պետության ապագայի նկատմաբ իր անսահման մտահոգության ու հավատի համար։

Զավենիչ ջան, ի խորոց սրտի շնորհավորում եմ, ցանկանում եմ արևշատություն ու առողջություն և Մարինեի ու երեխաների հետ երջանիկ կյանք։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք»։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: