Իլոնա Ազարյանը, տեղադրելով Ալբերտ և Արտակ Հովհաննիսյանների համատեղ լուսանկարներից մեկը, գրում է․ «Քչերը գիտեն, որ առաջին հայացքից այս ուժեղ հերոս որդի կորցրած հայրիկի սրտում թաքնված է փխրուն հոգի։

Քչերը գիտեն, որ հերոսի հայրիկի ցավը գնալով էլ ավելի է խորանում, քչերը գիտեն, որ այս ուժեղ պապան ժամերով կանգնում է հերոս որդու անկյունում ու լռում, իսկ այդ լռությունը չեն համարձակվում խախտել անգամ հերոսի մայրիկն ու լուսե քույրիկը։

Կներեք մեզ, պարոն Հովհաննիսյան ջան, մենք ապրում ենք, շնչում ենք, բայց, հավատացեք, մեր ապրելն էլ այն ապրելը չի։ Իմացեք թե՛ ես, թե հերոս տղաների ու նրանց ծնողների կողքին մշտապես,՝ 24 ժամյա ռեժիմով կանգնած իմ սիրելի Գայանե Զարգարյանն էլ միշտ Ձեր կողքին ենք, Դուք մենակ չեք։

Խոսքերն անզոր են ներկայացնելու այն ինչ զգում ենք ամեն անգամ Ձեզ ու Ձեր նման հերոս Տղաներ կnրցրած ծնողների հետ խոսելիս, կներեք»։