Սպիտակցի Հայկո բեմական անվանումով հայտնի երաժիշտ Հայկը բավականին ներդաշնակ ու գեղեցիկ ընտանիք ունի, սակայն աչքի է ընկնում նաև համեստությամբ։ Նա արդեն տարիներ շարունակ ամուսնացած է կապուտաչյա Կարինեի հետ։

Հայկն ու Կարինեն ընտանեկան համատեղ կյանքում երկու զավակներ են ունեցել։ Նրանց առաջնեկը տղան է՝ Հրաչյան, որն ընտրել է հոր մասնագիտությունից բոլորովին տարբեր այլ մասնագիտական ոլորտ։

Հայկի ու Կարինեի կրտսեր զավակը աղջիկ է, որը մեծացել և հմայագեղ ու գեղեցիկ օրիորդ է դարձել։ Հայկի ընտանիքի մասին պատմող լուսանկարների կարելի է հանդիպել Հայկի սոցհարթակում։

Նկատելի է, որ Հայկն առանձնահատուկ սիրով ու հպարտությամբ է խոսում իր ընտանիքի անդամների, զավակների մասին։ Նրա զավակներն արդեն չափահաս ու հասուն մարդիկ են։

Նշենք, որ Հայկը շուտով բոլորելու է քառասունութ տարին։ Նա վերջերս հայտնվել էր խոսակցությունների կիզակետում, սակայն անձամբ եթերով հանդես եկավ, որից հետո այդ խոսակցությունները մարեցին։