Հանրաչանաչ դեմքերից տեղեկանում ենք ողբերգական լուր Արման Սահակյանի մասին։ Նա անժամանակ հեռացել է կյանքից։ Նա էներգիայով լեցուն անհատ էր։ Ընդամենը վեց օր առաջ էր իր հարթակում հանդիսություններից մեկից ուրախ ու կենսախինդ տեսանյութ հրապարակել։

Արմանը ժամանակին հիմնադրել էր «Արմանի շոու» փրադաքշընը և իր գործունեությամբ զգալիորեն բարձրացրել էր այս ոլորտի զարգացվածության մակարդակը։ Նա հրաշալի հանդիսավար էր, սիրված ու հարգված էր բոլոր նրանց կողմից, ովքեր շփում էին ունեցել Արմանի հետ։

Նրա մահվան ցավալի լուրն իմանալուց հետո բազմաթիվ հանրահայտ անձինք, որ Արմանին ճանաչել են, իրենց ցավակցական ու ափսոսանքի խոսքն են գրում՝ նշելով, որ հավատները չի գալիս, որ Արմանի նման լուսավոր կերպարն այլևս չկա։

Արմանի անժամանակ վախճանի մասին երգչուհիներից Սոնա Շահգելդյանը գրել է․ «Ամենա բարի, ուրախ, մաքուր հրաշք Արմանը էլ չկա, լույսերի մեջ մնաս, քո տեղը ըտենց դատարկ էլ կմնա»։