Այսօր հայտնի գործիչ և գրող Վանո Սիրադեղյանի հոբելյանն է։ Շուրջ քսանութ օր առաջ մահկանացուն կնքած գործչի աճյունը դեռ իր վերջին հանգրվանին չի հասել։ Օրվա առիթով նրա դուստրը գրել է․ «Քո ծննդյան օրն իմ կյանքի ամենաուրախ ու պայծառ օրն է եղել միշտ։

Վերջին քսան տարում նույնպես։ Այսօր էլ իմ կյանքի ամենաջերմ օրն է, քանզի դու միշտ կաս։ Այսօր չեմ կարող մաղթել առողջություն, սեր ու շուտափույթ հանդիպում մեզ, բայց խնդրում եմ Աստծուն քո արդար հոգին լույսերի մեջ պահի։

Քո ծննդյան առթիվ շուտ եմ արթնացել։ Երկարատեւ հիվանդությունից հետո մազերս հարդարել եմ։ Սովորույթի համաձայն ուզում էի տղայիս ասել գնանք պապիկի ծնունդին, մեկ էլ տեսա ես հիվանդասենյակում եմ եւ մենակ»։

Արփին հոր հոբելյանի առիթով իր տխուր բարեմաղթանքը եզրափակել է հոր մեծ տուն ունենալու և բոլորով միասին ապրելու ցանկությունը հիշելով։