«-Քուր ջան, էդ ձնծաղիկը որտեղի՞ց ։ -Բյուրականից, ախպեր, — ասաց կինը։ — Հա՞։ Բյուրականցի Խորենին կճանաչե՞ս։ -Խի չեմ ճանաչի, մարդս ա։ -Դե, որ մարդդ ա, արի գնանք մեր տուն։ էդ Խորենը ես եմ» զվարճալի և միևնույն ժամանակ շատ տխուր պատմություն

Թեմիկ Խալափյանը գրում է․ «Հիմա բոլոր հանդեսներում, խոսքըմեկ արած, զվարճալի պատմություններ են գրում ու խորհուրդ տալիս, բալասան առաջարկում՝ ծիծաղել։ Ծիծաղել ամեն ինչի վրա։ Մրսում ես՝ ծիծաղիր ու կտաքանաս, լույս չկա՝ աչքերդ փակիր ու հռհռա մինչև լույս, պատերազմի դաշտում մեր գործերը վատ են, ծիծաղելուն տուր՝ կհաղթենք։

Չնայած, սպասե՛ք մի քիչ, թույլ տվեք մի բան պատմեմ էն օրերից։ Կարճ ասած՝ բուն մեր ապրած կյանքից։ Ուրեմն, էն մութ-ցուրտ ու պատերազմի տարիների մի օր այսպես կանգնած եմ հացի հերթում իմ զգայուն սրտով ու սպասում եմ դռների բացվելուն։ Չենք ծիծաղում ժամերով հացին սպասելու համար, մարդկանց երեսին անգամ ժպիտ չկա, միայն իրար հետ փսփսում են։

Ահա, հացի խանութի դուռը բաց արին, համեցե՜ք։ Հերթը իրար անցավ, կամաց-կամաց հերթը սկսվեց շարժվել առաջ։ Եվ ինչպե՜ս եմ ուրախանում, ինչպե՜ս եմ ուրախանո՜ւմ, հոգիս պոեզիայով է լցվում, տրամադրությունս՝ զվարթ։ Ուզում եմ մի օպերայից մի արիա երգեմ, ուրախությունս չթաքցնեմ, գժություններ անեմ, ինձ մի խենթության տամ։ Մեկին բոթեմ, մյուսի փափուկ տեղերին ձեռք տամ՝ կսմթեմ, մյուսի քթին կտտացնեմ, հանաք ու մասխարա գցեմ հերթի մեջ։

Եվ հանկարծ նկատում եմ դռան մոտ պատին հենված մի կնոջ, մաշ ընկած վերարկուն հագին, գրկին մի փոքրիկ զամբյուղ՝ ձնծաղիկներով լիքը։ Դե, կանգնած է կինը սուսիկ-փուսիկ ու խեղճացած նայում է հերթում կանգնածներիս։ Ինչպես ասում են, մարդասիրական զգացմունքները ողողում են սիրտս և ցանկություն է առաջանում մի քանի փունջ ձնծաղիկ գնել հերթում կանգնած տարեց կանանց համար։

Պրպտում եմ գրպանս, եղած-չեղածը դուրս բերում, հաշվում, հացի փողը առանձնացնում, ու մեկ էլ մի տղամարդ սրան-նրան բոթելով, թևքով ճակատի քրտինքը սրբելով, երեք մատնաքաշ հացը գրկած մի կերպ իրեն դուրս գցեց խանութից ու նկատելով պատի տակի կնոջը, հարցրեց․

-Քուր ջան, էդ ձնծաղիկը որտեղի՞ց ։

-Բյուրականից, ախպեր, — ասաց կինը։

— Հա՞։ Բյուրականցի Խորենին կճանաչե՞ս։

-Խի չեմ ճանաչի, մարդս ա։

-Դե, որ մարդդ ա, արի գնանք մեր տուն։ էդ Խորենը ես եմ։

Ահա այսպես, ամեն ինչ մոռացած, հերթում կանգնածներիս մեր ազգային բրենդ դարձած խաբեությունն ու սուտը մեզ մի լավ զվարճացրեց»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: