«Քիչ առաջ այցելել եմ երեկ գերությունից վերադարձած մեր հինգ տղաներին»․ ի՞նչ է պատմում Արեն Մկրտչյանը

Պատգամավոր Արեն Մկրտչյանը, այցելելով երեկ հայրենիք վերադարձած երիտասարդներին, իր սոցհարթակում հրապարակում է արել՝ պատմելով իր տեսածի մասին։ Նա գրում է․ «Քիչ առաջ այցելել եմ երեկ գերությունից վերադարձած մեր հինգ տղաներին։

Առողջական վիճակը լավ է, մասնագետների պատշաճ վերահսկողության ներքո են գտնվում տղաները։ Նրանց թվում է նաև Գալստյան Արայիկը` Լոռու մարզի Աքորի գյուղից։ Ավելի քան 70 օր առաջ եղել եմ Արայիկենց տանը, մայրիկի` տիկին Անիչկայի հետ կապի մեջ եմ եղել։

Այս ընթացքում բազմիցս հանդիպել եմ փոխվարչապետ Ավինյանի հետ։ Կառավարությունը հսկայածավալ աշխատանք է կատարել։ Ահռելի աշխատանք է կատարել նաև Արտակ Զեյնալյանը։ Գերիների հարցը կարևորագույնն է, իսկ հարցի շահարկումը տարբեր, այդ թվում` քաղաքական նպատակներով համարում եմ ստորություն։

Գոյություն ունենալ չի կարող ավելի կարևոր խնդիր։ Կառավարությունը ջանք չի խնայում մեր գերեվարված զինծառայողների, կամավորների, քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձի համար։ Համբերություն բոլորիս»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: