«Քեզ մոտ ավելի լավ է ստացվում»․ Սիրուշոյի ֆուտբոլը որդիների հետ և Հենրիխ Մխիթարյանի արձագանքը

Սիրուշոն այս օրերին շարունակում է վայելել իր տղաների հետ հաճելի ժամանցը՝ սպասելով դստրիկի լույս աշխարհ գալուն։ Երգչուհին տարատեսակ ժամանցային դրվագներ է կազմակերպով, իսկ որոշ կադրերով էլ կիսվում է համացանում։

Վերջերս Սիրուշոյի հարթակի պատմություններում հայտնվեցին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է նաև ֆուտբոլ խաղում իր երկու տղաների հետ։ Մայրը ոչինչ չի խնայում տղաներին զվարճացնելու, նրանց լիաթոք ուրախություն պարգևելու համար։

Սիրուշոն կադրերին կից նշել է Հ․ Մխիթարյանին՝ գրելով, որ ինքը պայքարում է գավաթի համար։ Հատկանշական է, որ այդ կադրերին անդրադարձել է լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

Նա, ի պատասխան երգչուհու ֆուտբոլ խաղալու փորձերին, գրել է, որ իրեն թվում է, թե Սիրուշոն իրենից ավելի լավ է ֆուտբոլ խաղում։

Բնականաբար, Սիրուշոն այս կատակին ժպիտով է մոտեցել։ Նա Հենրիխի մեկնաբանությունը նույնությամբ նկարել և տեղադրել է իր հարթակում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: