Սիրված երգչուհիներից Քրիստինե Պեպելյանը հեռվից հեռու իր երգարվեստի սիրահարներին չի դադարում ուախացնել գեղեցիկ ու հաճելի ստեղծագործությունների ներկայացմամբ։

Այս անգամ նրա ներկայացրած նոր, հետաքրքիր ստեղծագործությունը վերնագրված է «Իմ աշխարհ»։

Ք․ Պեպելյանի ներկայացրած նոր գործը երգահան Րաֆֆի Ալթունյանի նոր հեղինակային երգն է․ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց նա է։ Երգը ռոմանտիկ սիրային ստեղծագործություն է, որում գնահատվում և կարևորվում է սիրելի էակը։

Իր ֆեյսբուքյան հարթակում Քրիստինեն երգի տեսահոլովակը տեղադրել է հետևյալ մեկնաբանությամբ․ Քեզ հետ երջանիկ եմ ես նորից:

Ապրում եմ նոր տողից։ Իմ սիրելի երկրպագուներ: Ձեր դատին եմ հանձնում մի գեղեցիկ սիրո պատմություն` հույսով,որ այն ձեզ դուր կգա։ Մաղթում եմ՝ Սեր։

Րաֆֆի Ալթունյանի հեղինակած և Քրիստինե Պեպելյանի մատուցմամբ հնչող անչափ գեղեցիկ, ռոմանտիկ ու մեղեդային «Իմ աշխարհ» ստեղծագործությունը կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։