Հանրահայտ շոու ներկայացուցիչ, բիզնես ոլորտում ու հանրային ճանաչման ասպարեզում մեծ հաջողությունների հասած Քիմը սիրում է խոսել իր արմատների մասին։ Ընտանիքում այս գիծը հատկապես շեշտված է այն բանից հետո, երբ մահացել է Քարդաշյանների հայրը՝ Ռոբերտը։

Հայրիկից հետո Քիմն ու նրա քույրերը մշտապես փորձում են պահել հայկական շունչն ու միջավայրը և հանրահռչակել հայկականը՝ այդպիսով նաև հարգանքի տուրք մատուցելով իրենց սիրելի հայրիկի հիշատակին ու արմատներին։

Քիմը և նրա քույրերը հիշում են, որ իրենց տատիկը՝ Հելենը, մշտապես հայկական ուտեստներ ու կերակրատեսակներ է պատրաստել՝ հյուրասիրելով նաև հյուրերին։ Ընտանիքում հատկապես սիրված է եղել լավաշով ձվածեղն ու խմորով բիշին։

Այժմ էլ Քիմի քույրերից Քորթնին է շարունակում տատիկի գործը՝ հատուկ առիթների ժամանակ բիշի պատրաստելով։ Քիմի մայրիկը պատմել է, որ իր երեխաները տատիկի ու հայրիկի նման բիշին շաքարով են սիրում ուտել, իսկ ինքը՝ օշարակով։