Հայկ Թորոյանը գրում է․ «Այսօր Երևանի Քաղաքապետը խոսում է Երևանի խնդիրների մասին, բայց շատ չմանրանամ, պարզապես Քաղաքապետը և գործող իշխանությունները պետք է վերանայեն վարչական շրջանների ղեկավարներին, նրանց մեջ կան խամաճիկներ, նրանց մեջ կան «դավաճան անսկզբունք ճիճուներ»։

Ի վերջո Քաղաքապետը նշանակում է վարչական շրջանների ղեկավարներ, իսկ եթե համայնքի ղեկավարը իր տեղում լինի, քաղաքապետի գործը հեշտ կլինի, քաղաքում ամեն բան կկարգավորվի, իհարկե սանմաքրման և կանաչապատման աշխատանքները մեծամասամբ վարչական շրջանների տիրույթից դուրս է եկել և Քաղաքապետարանի տիրույթում է, բայց համայնքներում այնպիսի աշխատանքներ կան, որ եթե թվարկեմ, ապա հանրության մոտ գլխապտույտ կառաջանա։

Բնակչի հետ շփվող և սիրված ղեկավարներ են պետք, ոչ թե հետույքները աթոռին գցած համայնքի բյուջեն լափող ճիճուններ։ Իսկ Քաղաքապետարանի երկու մասնաշենքերում պարտադիր տոտալ կադրային ջարդ է պետք իրականացնել։

Քանի ուշ չի՝ խոսքերս ընդունեք ի գիտություն, հակառակ պարագայում Երևանի Քաղաքապետի գալիք ընտրություններին, որը շատ մոտ է, խայտառակ պարտություն են «ք» կրելու և Երևան քաղաքը «կորցնենք»»։