Նախորդած օրը Սոնա Շահգելդյանի համար առանձնահատուկ նշանակության է եղել, քանի որ նա ստացել է իր կյանքի ամենից կարևոր պարգևը։ Իսկ թե ինչու է պարգև նրա համար առանձնահատուկ կարևոր եղել, բացատրել է ինքը՝ երգչուհին։

Սոնա Շահգելդյանն իր պարգևատրման մասին գրել է հետևյալը․ «Երեկ պարգևատրվեցի կյանքիս ամենակարևոր, ամենաթանկ ու պատվաբեր մրցանակով, որն ինձ համար ամենից մեծ շնորհակալությունն է արված աշխատանքի։

Իմ շատ սիրելի Լիլիթ Չիբուխչյանի կողմից պարգևատրվեցի «Վաչագան Չիբուխչյան» շքանշանով։ Զոհված զինծառայողների մայրերի կողմից արժանանալ նման մեծ պատվի, անասելի է։ Խոնարհումս հերոսածին մայրերին, «Գթության մայր միջազգային միության» «Առաջին գունդ» ՀՀԿ-ին, ինձ անմասն չթողնելու համար։

Պատիվ ունեմ հայոց մայրեր։ Քանի ես կամ, կա՝ Սոնա Շահգելդյան երգչուհին, իմ ձայնով ծառայելու եմ ձեզ։

Խոնահրումս բոլոր խնկարկվող զինվոր տղաների շիրիմին։ Այս մրցանակն ինձ համար իրապես թանկ ու կարևոր է»։