Դեռ օրեր առաջ Հիդրոօդերևութաբանական կայանից տեղեկություն էր հանրայնացվել այն մասին, որ փետրվարի տասնյոթից մեր տարածաշրջանում եղանակային կտրուկ փոփոխություններ են սպասվում, որոնք ուղեկցվելու են ուժեղ քամիների առկայությամբ։

Առավոտից արդեն իսկ քամին սկսել է шվերածություններ գործել երևանյան տարբեր շրջաններում, մասնավորապես Չարբախում, որտեղից шվերածությունների որոշ լուսանկարներ հանրայնացրել է Հիդրոօդերևութաբանական ծառայության սոցցանցային էջը։

Ինչպես երևում է լուսանկարներից, հարակից շենքերից երկաթներ ու ձողեր են պnկվել՝ ընկնելով փողոցով անցնող մեքենաների վրա։ Ընդ որում, այդ ձողերը լուրջ վնшսներ են հասցրել մեքենաներին։

Հիդրոօդերևութաբանական կայանի սոցցանցային էջում տեղադրված տեղեկության մեջ ասվում է, որ քամու ուժնությունը մինչ կեսօր պահպանվելու է, իսկ կեսօրից հետո աստիճանաբար նվազելու է ու թուլանալու։

Այս պահին ըստ տեղեկատվության քամու ուժգնությունը հասնում է մինչև քսանհինգ մետր վայրկյանի։ Հորդորում են զգուշանալ դուրս գալուց, իսկ հնարավորության դեպքում խուսափել դուրս գալուց առհասարակ։