Քաղաքացին ներողություն է խնդրում Անահիտ Սիմոնյանից և նրա ընտանիքից` Դուբայում արված լուսանկարը հրապարակելու համար․ տեսանյութ

Անահիտ Սիմոնյանի վերջին շրջանի ապրումները հասարակության որոշ շրջաններ հաշվի չէին առնում և մի շարք քննադատական մեկնաբանություններ ու հրապարակումներ էին անում, ինչը վիրավորում էր երգչուհուն։

Դոգի հայտնի եթերից հետո համացանցում մի լուսանկար հայտնվեց, որին կից մեկնաբանությամբ ասվում էր, որ Անահիտը իր զավակի հետ մեկնել է Դուբայ։ Ընդ որում, լուսանկարը բավականին անհարմար կադր էր իրենից ներկայացնում։

Պարզվում է՝ Անահիտն այնքան է վիրավորվել այդ քայլից, որ գտել է լուսանկարի հեղինակին ու որոշել պատժել նրան։ Լուսանկարի հեղինակը հանդես է եկել տեսաուղերձով, որի մեջ մեղանչումից հետո ներողություն է խնդրում իր սխալի համար՝ ասելով, որ կադրը շատ պատահաբար է հայտնվել համացանցում։

Լուսանկարի հեղինակն իր հերթին խնդրում է, որ բոլոր նրանք, ովքեր տեղադրել են այդ անհաջող կադրը, այն հեռացնեն իրենց էջերից։ Նա նաև ասում է, որ Դուբայում Ա․ Սիմոնյանը դատապարտել է լուսանկարի հեղինակին ու նրա ընտանիքի անդամներին՝ թույլ չտալով հեռանալ այդտեղից։

Լուսանկարի հեղինակի մեղայական խոսքը ներկայացնող տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: