Փոքրիկ Զաբել․ Սիրուշոն բալիկների նոր լուսանկարներն է տեղադրել

Հանրահայտ երգչուհի և երեք երեխաների մայրիկ Սիրուշոն շարունակում է իր բալիկների առօրյայի մասին պատմող հրապարակումներով կիսվել սոցհարթակում՝ արժանանալով ջերմ բարեմաղթանքների և օրհնությունների։

Սիրուշոն հատկապես հաճախ է տեղադրում դստրիկի՝ Զաբելի մասնակցությամբ կադրեր։ Կադրերից երևում է, որ Զաբելը բավականին խոշոր բալիկ է, ունի բաց գույնի մազեր։ Նա շատ արագ է աճում և մեծանում։ Սիրուշոյի տեղադրած նոր կադրերում փոքրիկ Զաբելը կանաչավուն հագուստով է և քնած է մայրիկի գրկում։

Սիրուշոյի տեղադրած նոր կադրերից մեկում երևում է, թե ինչպես է երգչուհու տղաներից մեկը համբուրում քույրիկին։ Այս օրերին Սիրուշոյի տղաների հետ ժամանակ է անցկացնում հատկապես նրանց պապիկը՝ Հրաչյա Հարությունյանը։

Հ․ Հարությունյանի հարթակում բազմաթիվ հետաքրքիր կադրեր կարելի է տեսնել այդ ժամանցից։ Նա պարզապես մեծագույն հաճույք է ստանում թոռնիկների հետ շփվելուց։

Ինչպես երևում է, թոռնիկների վերաբերմունքը փոխադարձ է պապիկի նկատմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: