Թոփալյան Սամվելի գեղեցիկ ընտանիքին լրացուցիչ գեղեցկություն ու փայլ է հաղորդում ընտանիքի կրտսեր անդամը՝ արտիստի չքնաղագեղ դստրիկը, որը այս տարի դպրոցական է ու առաջին դասարանն է ավարտում։

Փոքրիկ Արփենը հայրիկի հիմնական ու մեծ ուրախությունն է։ Արտիստը հաճախ է իր հայրական սերն ու քնքշությունն արտահայտում նաև համացանցում՝ պատմելով Արփենի հաջողությունների մասին։

Արփենի առաջին դասարանի ավարտելու կապակցությամբ, ինչպես նման դեպքերում լինում է, կազմակերպվել է այբբենարանի հանդես, որով բալիկներն ազդարարում են իրենց տառաճանաչությունն ու մտնում ուսումնական նոր ու կարևոր փուլ։

Արփենի այբբենարանի հանդեսին մասնակցել է նաև հայրը, չնայած որ շատ զբաղված է եղել։ Նա այդ մասին պատմող կադր է հրապարակել՝ գրելով․ «Փորձվեի հանդեսին չլինեի․․․» Լուսանկարում Արփենը բեմական հագուստով է։

Արփենի տեսքը շատ երջանիկ է, իսկ վզին ունի հայերեն տառերով ձևավորված վզկապ։ Կրկնակի երջանիկ է նաև հայրիկը։