Փաշինյանի աջակիցների ավտոշարասյունը հավաքվել և ուղևորվում է դեպի Սյունիք․ ուշագրավ տեսանյութ

Լրագրող բլոգերներից Ռոման Բաղդասարյանը, որ հետհեղափոխական շրջանում ակտիվորեն աջակցում է ժողովրդի ընտրած ղեկավարությանը, ընտրական գործընթացների շրջանում ևս պահում է իր ակտիվությունը։ Բլոգերը նյութ է հրապարակել, թե ինչպես են հրապարակում հավաքվել մեքենաներ՝ դեպ Սյունիք ուղղվելու համար։

Ինչպես հայտնի է, նախօրեին Ն․ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան ուղղություն են վերցնելու դեպի Սյունիք։ Շատերը կհիշեն, որ հետպատերազմական շրջանում Սյունիք այցելելը բավականին խնդրահարույց է դարձել ներկա ղեկավարության համար։

Սյունիքի թեման խիւտ զգայուն թեմաներից է դարձել։ Ն․ Փաշինյանն այս անգամ որոշել է Սյունիք այցելել իր աջակիցների հետ, ուստի բոլորին հրավիրել է միասին այցելել Սյունիք։ Նրա աջակիցները հավաքվել են իրենց բնակավայրերում և ուղղություն են վերցրել դեպի Սյունիք։

Շատերը ուղիղի եթերով ցույց են տալիս իրենց ավտոերթը։ Բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեղադրած նյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: