Մգեր Արմենիան, ով վերջին մի քանի տարիների ընթացքում փորձում էր զբաղվել կուսակցաշինությամբ, որ դիրքորոշմամբ ու կարծիով է հանդես եկել։ Նրա հիմնադրած և ղեկավարած կուսակցությունը վերջերս ստացել է պետական գրանցում։

Նա իր թիմի հետ մտադիր է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Մգերը պահանջվող ֆինանսական ռեսուրսները կարողանում է ապահովել սեփական միջոցներով, քանի որ ինքը, ինչպես նշում է, բավականին պահանջված արտիստ է։

Մգերը, որ իսկզբանե քննադատում էր Ն․ Փաշինյանին և կուսակցության օրակարգում պահում էր հակաիշխանական քարոզը և վարչապետի հրաժարականի պահանջը, այժմ կտրուկ փոխել է իր դիրքորոշումը՝ հանդես գալով իշխանամետ տեսակետով։

Նա գտնում է, որ չի կարելի հաշվի չնստել ժողովրդական կարծիքի հետ, իսկ նրա կարծիքը երկրորդ անգամ վերընտրեց վարչապետին։

Մգերը հիշում է, թե ինչպես էր երկրի վարչապետին անվանում դավաճան, սակայն պնդում է, որ իր համար բացվել են գաղտնիքներ, որոնք ապացուցում են, որ չի կարելի վարչապետին դավաճան անվանել։ Տեսանյութը՝ կից։