Ցուրտ է, անձրև է, հեչ տանից դուրս գալու եղանակ չի։ Հեչ երկիր սիրելու եղանակ չի, առհասարակ փրկելու եղանակ չի, սահման գնալու մասին էլ էլ խոսք չկա․․․

Ստելլա Սարուխանյանը գրել է․ «Չգիտեմ ճառ ասեմ, թե զանգ կախեմ։ Ինձ համար հարազատ դարձած ֆբ դեղին թագավորություն, եկա կիսվեմ ձեզ հետ իմ հույզերով։ Ցուրտ է, անձրև է, հեչ տանից դուրս գալու եղանակ չի։ Հեչ երկիր սիրելու եղանակ չի, առհասարակ փրկելու եղանակ չի, սահման գնալու մասին էլ էլ խոսք չկա։ Տաքերը ընկնեն կգնանք, իհարկե մինչև հրապարակ։ Էնտեղից հեշտ է փրկելը։ Սահմանը հեռու է, համ էլ վտանգավոր։ Երկար վազքին կարող է չդիմանանք։

Բնունիսը այն գյուղն է, որտեղ եղան վերջին դեպքերը ադրբեջանցի դիվերuանտների հետ կապված։ Այդ գյուղը պահում են գյուղի 39 ընտանիքները՝ ապրելով են պահում։ Վաղը ես և Աղասի Ազարյանը ընտանիքներով գնում ենք Բնունիս Համայնքային ծառատունկ Բնունիսում: Լիդա Ասատրյանի հիշատակին նվիրված ծառատունկ անենք՝ նրա հարազատների աջակցությամբ ու տիկին Հասմիկ Մաթևոսյանիս շնորհիվ, աղբյուր պիտի կառուցենք, որ անցորդը ծարավը հագեցնի ու օրհնանք մրմնջա ջուր տվող գյուղի հասցեին։

Աղասն ու Կարեն Առաքելյանը դիրք էլ են մտնելու՝ ծնողական ծանրոցներ փոխանցելու, զինվորին պինդ գրկելու, ու շնորհակալություն հայտնելու (տիկին Հասմիկիս ու էլի մի քանի ընկերների աջակցությամբ, Աղասը վաղը կներկայացնի): Ասածս ինչ է, միացեք մեզ, եկեք հայրենիքը ֆբ ից դուրս սիրենք, գործողությունով սիրենք։

Գիշերելու ենք գյուղի երկու զոհված հերոսների տանը (Արսինես, Շողիկին էլ այցի ենք գնալու, վստահ եմ, որ ծառատունկին իրենք էլ են միանալու): Եվ այս ամենը կոորդինացնելու է Արսինե Սահակյան ս, դե իսկ Գյուղ Բնունիսցիներն էլ մի մարդու նման մեզ են միանալու»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: