Ցավալի ու ողբերգական դեպք է պատահել Թովմասյանների ընտանիքում

2020 թվականի ավարտին մնացել է ընդամենը 2 օր, սակայն շարունակվում են շատերի կյանքում շրջադարձային իրադարձություններ տեղի ունենալ: Այս անգամ ցավն ու ողբերգությունը Թովմասյանների ընտանիքում է:

Մահացել է գեղեցկուհի քույրերի՝ Իրինայի և Լուսինեի սիրելի հայրիկը: Նրանց հայրիկը, ինչպես մի առիթով ասել է Լուսինեն, մասնագիտությամբ բանասեր է: Ի դեպ, բանասեր է նաև գեղեցկուհի քույրերի մայրը: Նրանք իրենց դուստրերին միշտ շրջապատել են առատ ու որակյալ գրականությամբ, որոնք մեծ մասամբ ռուսալեզու են եղել:

Լուսինեն էլ, Իրինան էլ հաճախ են առիթի դեպքում պատմում, որ իրենց հայրը շատ հասկացող ու մեղմ բնավորությամբ մարդ է: Նա երբևէ չի խորընդոտել դուստրերի ընտրությանը, թողել է, որ յուրաքանչյուրը կարողանա կայանալ իր ընտրած ոլորտում:

Դուստրերն իրենց ինստագրամյան հարթակներում փոքրիկ անդրադարձ են կատարել հոր մահվան ցավալի առիթով: Իրինան գրել է, որ 2020-ը երբեք չի ավարտվի, իսկ Լուսինեն նշել է, որ միշտ էլ կհիշի, կսիրի ու կկարոտի հորը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: