Ցավալի ողբերգական ելքով դեպք է գրանցվել Երևանում․ մանրամասներ

Այսօր մինչ կեսօրն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 11-ի մոտակայքում, ցավալի ու ողբերգական ելքով դեպք է գրանցվել Երևանի Նոր Նորք թաղամասում։ Նոր Նորքի երրորդ զանգվածի տարածքում գտնվող Գյուրջյան 11/5 հասցեում գտնվող շենքից վայր է ընկել մի տղամարդ։

Շենքը նոր էր կառուցվում։ Տղամարդը, ինչպես պարզվել է հետագայում, շենքի շինարարության վրա աշխատող անձանցից մեկն է եղել, որը վայր է ընկել վեցերորդ հարկից։ Նա տեղում մահացել է։ Պարզվել է նաև մահացած տղամարդու ինքնությունը։

Նա Երևանից չի եղել։ Եղել է Լոռու մարզի բնակիչ, իսկ անունը՝ Կարեն։ Կարենն ընդամենը երեսունվեց տարեկան է եղել, զբաղվել է շինարարական աշխատանքներով։ Նրա մահվան մասին Նոր Նորքի տարածքային ոստիկանությանը հայտնել է կանչով դեպքի վայր ժամանած շտապ օգնության հինգերերոդ ենթակայանի ներկայացուցիչները։

Դեպքի վայր ժամանած Նոր Նորքի տարածքային ոստիկանության ներկայացուցիչներին Կարենի վայր ընկնելու մասին պատմել են տեղում եղած քաղաքացիները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: