Ցավալի. Անժամանակ իր մահկանացուն է կնքել տաղանդավոր պատմաբանը

Տարին մոտենում է ավարտին, իսկ մարդկային կորուստները շարունակվում են: Գրող, երգիծաբան Սամվել Խալաթյանն իր սոցհարթակում ցավով հայտնել է իր հայրենակից, տաղանդավոր պատմաբան Ռուդոլֆ Ափիցարյանի անժամանակ վախճանի մասին: Ս. Խալաթյանն այդ մասին գրել է հետևյալը.

«Անժամանակ իր մահկանացուն կնքեց տաղանդավոր պատմաբան, Լոռու Մարց գյուղի դպրոցի տնօրեն Ռուդոլֆ (Ռուդիկ) Ափիցարյանը: Կորուստը ցավալի է և մեծ, քանզի Լոռու արժանավոր զավակներից մեկն էր՝ որպես երկարամյա մանկավարժ, պրպտող գիտնական, հայրենի բնաշխարհի պատմամշակութային ժառանգության խոր գիտակ:

Հեղինակել է հայրենի գյուղի խորագետ պատմությունը՝ «Մարց» վերտառությամբ («Ասողիկ» հրատարակչություն, 2015թ.), տասնյակ պատմագիտական հոդվածներ: Ռուդիկ Ափիցարյանի մահով Լոռու հայրենագիտությունը մեծ կորուստ կրեց:

Խորապես վշտակցում ենք Ափիցարյաններին, տիկնոջը՝ մատենագետ Անիցա Գենջյանին, զավակներին, հարազատներին»,- իր խոսքն ավարտել է Սամվել Խալաթյանը: Նրա հրապարակման ներքո իրենց ցավակցություններն ու ափսոսանքի խոսքերն են ուղղել Ռուդոլֆ Ափիցյանին ճանաչողներն ու գնահատողները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: