Մատենադարանի անունով գործող սոցհարթակում ցավալի լրատվություն է hանրայնացվել այն մասին, որ կյանքից հեռացել է այդ կարևոր կառույցի ավանդապահը, որը նաև ձեռագրագետ ու պատմական գիտությունների դnկտոր էր։ Խոսքը Գևորգ Տեր-Վարդանյանի մասին է։

Նրա ափսոսալի վախճանի մասին դասախոս Վանո Եղիազարյանը գրել է․ «Ցավnվ տեղեկացա, որ այսօր վախճանվել է Մատենադարանի ձեռագրատան գլխավոր ավանդապահներից Գևորգ Տեր-Վարդանյանը՝ մեծ հայագետն ու ձեռագրագետը, որին երախտապարտ եմ իմ նկատմամբ ունեցած սիրալիր վերաբերմունքի, միջնադարյան ձեռագրերի աշխարհում իմ որոնումներում մշտապես ինձ աջակցելու համար:

Թող օրհնյալ լինի հիշատակը բարեկիրթ ու ազնվական պահվածք ունեցող այս հայորդու: Հանգչիր խաղաղությամբ, լուսավոր մարդ»,- իր գրառումը եզրափակել է Վանո Եղիազարյանը։

Հավելենք նաև, որ 1995-1998 թվականներին Գ․ Տեր-Վարդանյանը ղեկավարել է Ազգային գրադարանը։ Նա հայ ձեռագրագիտության ասպարեզում բավականին մեծ հեղինակություն ուներ։ Ցավակցում ենք Տեր-Վարդանյանի հարազատներին և ընկերներին։