Ցավալի դեպք է տեղի ունեցել Ռուսաստանում։ Պայթել է հանրահայտ ռուս մտավորական, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի ամենագնաց մեքենան։

Այս ողբերգական դեպքը եղել է շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 9-ի մոտակայքում, Մոժայսկ կոչվող մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազեմի համայքնի մոտ՝ Մոսկվայի հանրահայը օղակաձև ճանապարհից մոտավորապես 25 կիլոմետր հեռու։

Լենդկռաուզերը, որը վարել է Դուգինի 29-ամյա աղջիկը՝ Դարյնա Դուգինան, պшյթել է հենց ընթացքի մեջ՝ մխրճվելով մոտակա ցանկապատի մեջ։ Աղջիկը, ցավոք սրտի, հենց տեղում վախճանվել է, իսկ ամենագնաց մեքենայի մասերը ցրվել են շրջակայքում։

Ողբերգական դեպքի քննարկվող վարկածներից առաջինը պարզապես գազաբալոնի պայթյունն է համարվում, բայց հիմա իրավապահները շրջանառության մեջ են դնում կարծիք, որ հատուկ պայթnւցիկ սարք է դրված եղել մեքենայի տակի հատվածում։ Եթե շրջանառվող տեսակետը հաստատվի, ապա կարծիք կա է, որ թիրախում հենց Ալեքսանդր Դուգինին են ունեցել։

Այս ցավալի դեպքի քննությունը շարունակվում է։ Հայտնի է, որ Դարիա Դուգինան մասնագիտությամբ լրագրող էր․ նա հետաքրքրվում և զբաղվում էր քաղաքագիտությամբ։