Ցավալի․ Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ

Հերթական ավտովթարը խլել է դարձյալ երիտասարդ ու պայծառ մարդու կյանք։ Ավտովթարի զոհ է դարձել Բելլա Դադամյանը, որը Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակիցներից էր և գտնվում էր Հայաստանում։

Դավիթ Բաբայանը, տեղադրելով Բելլայի լուսանկարներից մեկը, մեծ ցավով ու ափսոսանքով անդրադարձել է Բելլայի ողբերգական ու անժամանակ մահվան հանգամանքին՝ նշելով, որ իրենք կորցրել են պարկեշտ, բանիմաց ու պատասխանատու գործընկերոջ։ Նա իր վշտակցությունն է հայտնել Բելլայի ընտանիքի անդամներին՝ նշելով, որ սատարում է նրանց։

Նշենք, որ Բելլան տարիներ շարունակ աշխատել է ԱԳՆ համակարգում, ամուսնացած է, ունի գեղեցիկ ընտանիք։ Նա երեք անչափահաս երեխաների մայրիկ էր։ Դ․ Բաբայանի հրապարակման ներքո շատերն են խորին ափսոսանքով միացել ցավակցական խոսքերին, իսկ ծանոթները ցավով նշել են նաև երեխաների հանգամանքը։

Ավտովթարների ողբերգականությանը շատերն են անդրադառնում՝ փորձելով ելքի և լուծումների եզրեր գտնել։ Ափսոսանքով միանում ենք հնչած ցավակցություններին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: