Ցավալի․ մահացել է տաղանդավոր երիտասարդ հայ երգչուհին․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ կյանքից խիստ անժամանակ հեռացել է տաղանդավոր հայուհի Լիզա Սվաճյանը, որը երգչուհի էր։ Լիզան ծնվել ու բնակվում էր Լիբանանում։ Նա 2018 թվականին իր երեխաների հետ եկել էր Հայաստան, որ այստեղ նկարահանի իր տեսահոլովակներից մեկը։

Այցելությունից հետո երեխաները շատ են հավանել Երևանը, ուստի Լիզան որոշել էր տեղափոխվել մշտական բնակության՝ հաշվի առնելով նաև, որ Լիբանանը գտնվում էր դժվարին կացության մեջ։

Միառժամանակ Հայսատանում ապրելով՝ Լիզան և՛ տեսահոլովակներ էր նկարահանում, և՛ երեխաների հարմարեցումներով զբաղվում։ Նրա երաժշտական ոճն այստեղ բացառիկներից է, ուստի մեծ հետաքրքրության շրջանակ ունի։

Լիզան ժամանակին Արցախի համար դրամահավաք կազմակերպելու առաջարկ էր ստացել ու սիրով ընդունել է՝ օնլայն նախագծով ներկայանալով ու գումար հավաքելով Արցախի համար։ Ցավոք սրտի, Լիզան այլևս մեզ հետ չէ։

Լիզայի վախճանվելու պատճառը դեռ հայտնի չէ։ Նրա մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: