Հայկական մշակույթը հերթական արժեքավոր կորուստն է ունեցել։ Կյանքից վաթսունվեց տարեկան հասակում մահացել է հայկական մշակութային կյանքում իր նշանակալի հետքը թողած վաստակավոր գործիչ Մալխասյան Մուրադը, որը տարիներ շարունակ ներկայացրել է հայկական երգն ու երաժշտությունը։

Մալխասյան Մուրադը Շիրակ աշխարհից էր։ Նա իր գործունեությունը սկսել է Շիրակի Ախուրյանի տարածաշրջանից, իսկ հետո ավելի է ընդլայնել իր գործունեության սահմանները՝ ստանձնելով Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրինության գործառույթը։

Նա երաժշտական խմբի մենակատարն էր։ Երգիչն երաժշտական խմբի հետ հյուրախաղերով շրջագայել է աշխարհի հայտնի մշակութային քաղաքներում, պատվավոր բեմերից հայկական ժողովրդական երգը ներկայացրել է աշխարհին։

Մուրադ Մալխասյանն ապրում էր հայ երգով ու երաժշտությամբ։ Նրա երգերը ոգեղենությամբ էին լցնում ունկնդիրների սրտերը։ Երգիչը 2006 թվականին արժանիորեն ստացել էր վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը։ Այսօր երգչի մահվան առիթով շատերի շուրքերին են ափսոսանքի ու գնահատանքի անկեղծ խոսքերը։