Րոպեներ առաջ լրատվություն տարածվեց այն մասին, որ կյանքից հեռացել է հանրահայտ քաղաքական հայ գործիչներից մեկը՝ Գալուստ Սահակյանը, որը վերջին տարիներին այլևս չէր զբաղվում քաղաքականությամբ և քաղաքական ելույթներով հանդես չէր գալիս։

Մինչդեռ նա ժամանակին Ազգային ժողովի ղեկավարն էր, հաճախ էր ելույթներ ունենում։ Նրա խոսքերի և արտահայտած մտքերի մեծ մասը ոչ միանշանակ էին ընդունվում, շատերը մակերեսորեն էին ընկալում նրա մտքերը, իսկ երբեմն էլ ծիծաղի առիթ էին դառնում դրանք։

Գալուստ Սահակյանը ավանդական հայկական ընտանիքի հայր էր, որն ուներ զավակներ, հարսներ, թոռներ։ Գալուստ Սահակյանի մահվան ցավալի առիթով Աննա Մկրտչյանը տեղադրել է իրենց համատեղ լուսանկարներից՝ գրելով․ «Գրիգորիչ ջան, Արցախի ամբողջ ճանապարհը խոսեցինք ու էլի կիսատ մնաց։

Հասցրեցի լինել այն ժամանակահատվածում, որը թույլ տվեց ճանաչել Ձեզ։ Գոնե կարճ, բայց հասցրեցի Ձեզ լսել։ Անցյալ տարի այս օրն էլ համագումարի էինք։ Մեր աղոթքը Ձեզ հետ պարոն Սահակյան ջան»։