Ցավալի․ հայտնի երգիչը համերգի ժամանակ մահացել է հենց բեմի վրա․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ վերջերս՝ սեպտեմբերի տասնհինգին Փարիզյան հայտնի Աքոր Արենա դահլիճի բեմից ելույթ է ունեցել տաղանդավոր ու հանրաճանաչ երգիչ Միքաբեն, որի իսկական անունը Մայքլ Բենջամին է։ Դահլիճը 20 հազար տեղանոց է։ Նա բեմից հեռանալիս ընկել է։

Ժամանել է շտապ օգնությունը։ Բժիշկները զննել են Մայքլին, որից հետո պարզվել է, որ նրա մոտ նոպա է գրանցվել։ Շտապ օգնության բոլոր ջանքերն առանց արդյունքի են եղել, քանի որ երգիչը մահացել է։ Նա քառասունմեկ տարեկան էր։

Մայքլը Հայիթեցի էր։ Հայիթի վարչապետը ցավակցական խոսք է ուղղել երգչի հարազատներին ու երկրպագուներին՝ ասելով, որ ինքը ցնցված է տեղի ունեցածով։

Ստորև կցված է տեսանյութ, որտեղ նախ երևում է, թե երգիչն ինչպես է հայտնում իր ուրախությունն առաջիկա ելույթի առիթով՝ ասելով, որ այդ օրը շատ մեծ օր է իր կյանքում, ապա երևում է համերգից հատված, որի ժամանակ էլ տեղի է ունենում ողբերգությունը։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: