Եվ մեկ վառ ու ինքնատիպ անհատականություն է հեռացել կյանքից։ Նա ավելի գունազարդ ու հետաքրքիր էր դարձրել Գյումրու միջջավայրը՝ էլ ավելի ընդգծելով քաղաքային կոլորիտը։ Խոսքը «Ստիլ» պատկերասրահի տնօրեն Արտուշ Մկրտչյանի մասին է։

Նշենք, որ Արտուշն անձամբ էր հիմնադրել այդ ինքնտիպ պատկերասրահը՝ ստեղծելով տարբեր արժեքավոր հավաքածուներ, կազմակերպելով հետաքրքիր թեմատիկ ցուցահանդեսներ։

Արտուշին ճանաչողները նրան գիտեն որպես նուրբ ճաշակի տեր մարդ, որ կենսունակ էր, աշխույժ և մարդամոտ:

Նրա մահվան ցավալի առիթով Սոնա Թադևոսյանն ափսոսանքով ու ցավով գրել է․ «Մարդ, ով երեխայի պես ուրախանում ու հուզվում էր, ով ապրում էր արվեստով ու անսահման սիրով կյանքի, ընտանիքի, իր գործի ու քաղաքի հանդեպ։

Մարդ, ով ահռելի մշակութային ժառանգություն է թողել ու դեռ ինչքան ասելիք ուներ: Մարդ, ում մասին ուզում ես միշտ ներկայով խոսել: Մնաս լույսի մեջ, մեր Արտուշ Մկրտչյան ջան»։