Ցավալի․ կյանքից հեռացել է սիրված ու հարգված նախկին քաղաքապետը

Կապանից ցավով հայտնում են, որ կյանքից ծանր հիվանդության պատճառով հեռացել է նախկինում Կապանի քաղաքապետ Աթայան Արտուրը, որն անչափ սիրված ու հարգված էր համաքաղաքացիների կողմից։ Նա այն բացառիկ գործիչներից էր, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էր հենց քաղաքացիների առաջարկով՝ այդ պաշտոնը զբաղեցնելով չորս տարի։

Կապանցիները հիշում են, թե ինչ ակտիվ էր կյանքը Աթայան Արտուրի ղեկավարության տարիներին։ Նա բարեգործական մի շարք ծրագրեր է հեղինակել, որոնք հաջողությամբ իրականացվել են Կապանում։ Աթայան Արտուրը մասնագիտությամբ ֆինանսիստ էր ու տնտեսագետ։ Ավարտել էր ԵՊՆ-ն։

Ուներ ձեռներեցի գործունեության հաջողված փորձառություն։ Հայտնի ու հարգված քաղաքական գործիչը հիսունութ տարեկան էր։ Դեռ երեք տարի առաջ՝ 2019 թվականին, ի հայտ են եկել նրա հիվանդության առաջին ախտանշանները։

Ընտանիքի անդամներն արել են ամեն ինչ նրա առողջական վիճակը փոքր-ինչ բարելավելու համար։ Արտուր Աթայանը ունի գեղեցիկ ընտանիք՝ երկու տղա ու մեկ աղջիկ, ինչպես նաև չորս թոռնիկ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: