Վրացական լրատվամիջոցները հայտնել են, որ կյանքից բավականին պատկառելի տարիքում կյանքից հեռացել է լեգենդար արտիստ Վախթանգ Կիկաբիձեն, որը ամիսներ շարունակ գտնվել է բավականին ծանր առողջական վիճակում։

Հատկանշական է, որ Կիկաբիձեյի առողջական ու հոգեկան վիճակի վրա մեծապես ազդել է նրա սիրելի տիկնոջ՝ Իրինայի մահը։ Իրինան ու Վախթանգն ընտանիք են կազմել 1965 թվականին։ Ամուսնական կյանքի ընթացքում նրան մեկ տղա զավակ են լույս աշխարհ բերել։

Նրան միակ տղան տարիներ շարունակ մշտական բնակություն է հաստատել Կանադայում։ Իրինան կյանքից հեռացել է կորոնավիրուսի պատճառով։ Այդպես են հայտնել վրացական լրատվամիջոցները։ Սակայն Կիկաբիձեի մահվան պատճառի մասին դեռևս հստակ պատճառ չի հանրայնացվում։

Կիկաբիձեն մշտապես շատ ջերմ վերաբերմունք է ունեցել Հայաստանի ու հայկական մշակությի նկատմամբ։ Նա ապրել է Փարաջանովի տանը կից՝ նրա հարևանությամբ։ Ընկերություն է արել բազմաթիվ տաղանդավոր հայերի հետ՝ ի դեմս Մհեր Մկրտչյանի։