Ցավալի․ կյանքից անժամանակ հեռացել է 3-րդ կուրսի ուսանող Հենրի Հարությունյանը

Գորիսի պետական համալսարանի սոցհարթակը ցավով ու ափսոսանքով հայտնում է, որ կյանքից վաղաժամ հեռացել է համալսարանի տաղանդավոր ուսանողներից մեկը, որը սովորում էր 3-րդ կուրսում։ Համալսարանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․

«Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմը, ուսանողությունը վշտակցում են ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հենրի Հարությունյանի հարազատներին, մերձավորներին և ընկերներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Համալսարանում Հենրիին սիրում են բոլորը՝ թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները: Այսօր կուրսեցիները մեծ հուզմունքով և ափսոսանքով են պատմում, թե որքան համեստ, տարբերվող ու սիրված էր իրենց կուրսընկերը: Լույսերի մեջ մնաս, հավե՛րժ ուսանող»,- ասվում է ցավակցական հայտարարության մեջ։

Հայտնի է, որ Հենրի Հարությունյանի անժամանակ մահվան պատճառը ավտովթարն է եղել։ Նրան ճանաչողները գիտեն որպես համեստ, շնորհքով, հարգանքով, սրտաբաց, հասնող, կարգին մարդ։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: