Վերջին երկու օրվա ընթացքում հայտնի ու սիրված երկու հայ հաղորդավարների ընտանիքներում ծանր մարդկային կորուստներ եղան, որոնք մեծապես հուզեցին նրանց սիրող ու գնահատող մարդկանց։

Նախօրեին տեղեկացանք Զառա Արամյանի սիրելի մայրիկի վախճանի մասին։ Լիռա Արամյանի հուզարկավորությունը տեղի է ունեցել այսօր։

Այսօր ընտանեկան կարոստի մասին ցավալի հրապարակում է արել հանրահայտ ու սիրված հաղորդավար Վարդան Օնանյանը։ Նա տեղեկացրել է, որ կյանքից անժամանակ հեռացել է նրա եղբայրը՝ Տիգրան Գևորգյանը, որ վերջին շրջանում ծանր հիվանդ է եղել։

Եղբոր ցավալի կորստի մասին Վարդան Օնանյանը մասնավորապես գրել է հետևյալը․ «Ցավով տեղեկացնում եմ, որ երկարատև հիվանդությունից հետո Գերմանիայում վախճանվել է մեր սիրելի եղբայրը՝ Տիգրան Պայքարի Գևորգյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 17-ին, ժ. 17:00-20:00 «Հաղթանակ» թաղամաս, 1-ին փողոց, 1/19 («Շահումյան» գերեզմանատուն) հասցեում գտնվող «ԷԼԿՈ» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հունիսի 18-ին, ժամը 14-ին: Հիշատակդ վառ, սիրելի եղբայր»: