Ցավոք սրտի, երիտասարդների մահվան դեպքերը վերջին շրջանում մեր երկրում բավականին հաճախակի են դարձել։ Քովիդից բռնկումը նվազելուց հետո թվում էր, թե երիտասարդ մարդկանց մահվան դեպքերի մասին ավելի սակավ պետք է տեղեկանանք, սակայն, պարզվում է, այդպես չէ։

Ցավոք սրտի, շարունակում են կյանքից հեռանալ երիտասարդ ու պայծառ անձինք, որոնք կարող էին իրենց գործունեությամբ մեծ նպաստ բերել մեր երկրին ու իրենց շրջապատին։ Հերթական ցավալի լուրն է տարածվել երիտասարդ բժշկուհու մահվան մասին։

Մասիսի բժշկական կենտրոնից հայտնում են, որ կյանքից խիստ անժամանակ հեռացել է բժշկուհի Սանոսյան Գայանեն, որն աշխատում էր տեղի հիվանդանոցի շտապ բուժօգնության բաժանմունքում։ Գայանեն մասնագիտությամբ բժիշկ սրտաբան էր։

Մասիսի բժշկական կենտրոնի տեղադրած ցավակցական խոսքի մեջ շեշտվում են Գայանեի մասնագիտական և մարդկային արժանիքների մասին։ Նրան սիրում ու հարգում էին ոչ միայն գործընկերները, այլ նաև տեղի բնակչությունը։