Զինվորներին են նվիրված մեր մտքերը, ստեղծագործություններն ու գործերը: Զինվորներին նվիրված հին ու նոր գործեր են տարածվում համացանցում՝ ի նշան մեծ երախտագիտության:

Հերթական տեսանյութն ենք ներկայացնում՝ նվիրված մեր զինվորներին: Էլյա Համբարձումյանը փոքրիկ տեսանյութ է հանրայնացրել իր սոցհարթակում: Տեսանյութում փոքրիկ Անգելինան արտասանում է «Տուն արի, զինվոր» հուզիչ բանաստեղծությունը:

Էլյա Համբարձումյանը մեկնաբանել է տեսանյութը՝ նշելով, որ իր համար բանաստեղծության իմաստն ավելի է խտանում, այն իրեն ավելի է հուզում, երբ հաշվի է առնում այն փաստը, որ Անգելինան արցախյան առաջին պшտերազմից այդպես էլ տուն չվերաձարձած Ատոմ Սարգսյանի թոռնիկն է:

Էլյա Համբարձումյանը մասնավորապես գրել է հետևյալը. «1992 թվին կռվից տուն չվերադարձած Ատոմ Սարգսյանի թոռնուհին է Անգելինան: Երևի թե այդ է պատճառը, որ նրա շուրթերից հնչող այս բանաստեղծությունն ինձ արցունքոտելու աստիճան հուզեց: «Տուն արի, զինվոր»»:

Փոքրիկ Անգելինայի հուզիչ ու գեղեցիկ արտասանությունը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ: