«Տորթեր ա թխում։ -Ինքն ա արտադրո՞ւմ։ -Հա բա ինչ ա անում։ Գիտե՞ք, ադրբեջանցու մոտ ա աշխատում․․․»

Գեղամ Նազարյանը գրում է․ «Զրույց վարսավիրանոցում, որ տեղի է ունեցել այսօր. — Համո, տղեդ Մոսկվա ի՞նչ ա անում։ — Սննդի տեխնոլոգա։ Տորթեր ա թխում։ -Ինքն ա արտադրո՞ւմ։ -Հա բա ինչ ա անում։ Գիտե՞ք, ադրբեջանցու մոտ ա աշխատում։

-Հա ի՞նչ անենք, գործ ա անում ա։ -Ղարաբաղցիքի մոտ էր աշխատում։ Հա խաբին, քցին, գնաց ադրբեջանցու մոտ։ Հարյուր քսան հազար ռուբլի փող ա տալիս։ Էս վերջերս էլ շեֆի հերը մահացել էր հետը տասը օրով Բաքու էր գնացել։ Ասում ա ի՞նչ հարգանքով ժողովուրդ են։ Հարգել, պատվել։

-Համո, երեւի ռուսի տեղ են դրել։ -Չէ, ինչ ռուսի։ -Որ իմանային հայ ա մենակ չէին հարգի, պատվի, ուրիշ բաներ էլ կանեին։ -Չէ, չէ, դրանք հարգանքով ժողովուրդ են։ -Բա հիմա երբ ա Երեւան գալիս։ -Որ թրաշվում եմ, ուրեմն էս քանի օրը։

Այ էսպես էլ ապրում ենք։ Մեկը հայրենիքի համար պայքարում, կռիվ ա տալիս, մյուսն անգամ կյանքը, իսկ էն մյուսը Մոսկվայում թուրքի համար տորթ ա թխում։ Հայեր մենք միշտ ենք էս կարգի տականք ունեցել, թե՞ նոր են բուսնել։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: